20:14 9 նոյեմբերի, 2022Բրիթնի Սփիրսը քննադատել է իր կյանքի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարն այն բանից հետո, երբ դերասանուհի Միլի Բոբի Բրաունն ասել է, որ կցանկանար մարմնավորել երգչուհուն:
Բրիթնին քննադատել է այդ գաղափարը իր սոցիալական ցանցում տարածված հրապարակման մեջ՝ քննադատելով նաեւ իր ընտանիքին:
«Լավ լուր ունեմ։ Դեռեւս շնչում եմ... Ծիծաղելի է, թե ինչպես են նույն երկու մարդիկ, ովքեր ինձ կյանք են տվել, նաեւ խլել են այն... Բայց գուշակեք ինչ: Ես ողջ եմ եւ նորից շնչում եմ… Ես լսում եմ, որ մարդիկ ցանկանում են ֆիլմեր նկարել իմ կյանքի մասին… Ախր ես չեմ մահացել: Թեեւ միանգամայն պարզ է, որ նրանք կնախընտրեն, որ ես մահանամ…»,- գրել է նա։
Լուսանկարը՝ Getty Images