Comedy Club-ի անդամները հայտարարել են նախագծից դուրս գալու մասին

11:29   10 նոյեմբերի, 2022

Օրեր առաջ Comedy Club-ի անդամ Գարիկ Խառլամովը հայտարարել է, որ լքում է նախագիծը. Պավել Վոլյայի գհետ նոր վարող է դարձել Անդրեյ Բեբուրիշվիլին: Այսօր սակայն, Խառլամովի սոցցանցային էջերում հայտնվել է տեսանյութ, որում Պավել Վոլյան, Մարինա Կրավեցը, Թիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը եւ այլոք հայտարարել են, որ Գարիկ Խառլամովի հեռանալուց հետո հրաժարվում են աշխատել նախագծում։

«Կուրյատնիկ» տելեգրամյան ալիքը պաշտոնապես հայտնել է, որ դա կատակ է: Հեռուստաալիքի տվյալներով օրեր առաջ տեղի ունեցած նկարահանումներին ներկա են եղել բոլոր կատակերգուները: TNT-ը տեսահոլովակի միջոցով որոշել է գովազդել Բեբուրիշվիլիի մենահամերգը։ Ուստի ոչ ոք չի հերքում լուրը, այլ ավելի շուտ կրակի վրա յուղ է լցնում։ Հաղորդվում է, որ Խառլամովը հեռացել է առանց սկանդալի եւ ապագայում կշարունակի համագործակցել ТНТ-ի հետ՝ այլ նախագծերի շրջանակում։

View this post on Instagram

A post shared by Гарик Харламов (@garikkharlamov)



© NEWS.am STYLE