Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է մայրանալու տարիների փորձերի մասին

14:13   10 նոյեմբերի, 2022

Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է Allure ամսագրի նոր համարի համար եւ հարցազրույցի ընթացքում խոսել հղիանալու իր փորձերի մասին։

Նա խոստովանել է, որ 30-ից 40 տարեկանն իր համար դժվար է եղել. «Իսկապես դժվար էր: Ես արտամարմնային բեղմնավորում արեցի, խմեցի չինական թեյեր, ինչ էլ որ լինի: Ես ամեն ինչ կտայի, եթե ինչ-որ մեկն ինձ ասեր. «Սառեցրու ձվերդ, քեզ լավություն արա»: Բայց ես ուղղակի չէի մտածում այդ մասին: Ահա թե որտեղ եմ ես այսօր, նավն արդեն գնացել է»:

Նա ընդգծել է, որ չի ափսոսում երեխայի բացակայության եւ այն խնդիրների համար, որոնց միջով ստիպված է եղել անցնել: Դերասանուհին նաեւ հավելել է, որ թեթեւացել է, քանի որ այլեւս չի կարող մտածել հղիության մասին։

«Աստված չանի, որ կինը հաջողության հասնի եւ միաժամանակ երեխա չունենա։ Եվ պատճառը, որ ամուսինս (դերասան Բրեդ Փիթը) լքեց ինձ այն չէ, որ ես նրա համար երեխա չեմ ունեցել։ Դա բացարձակապես սուտ է»,- ասել է Էնիսթոնը։

Նոյեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Էնիսթոնը մտադիր է դատի տալ Փիթին։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE