Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է հանուն Մոնրոյի զգեստի նիհարել 16 կիլոգրամով

11:12   11 նոյեմբերի, 2022

Քիմ Քարդաշյանը խոստովանել է Met Gala 2022-ին նախապատրաստվելու ծայրահեղ ընթացքը՝ Մերիլին Մոնրոյի զգեստով կարմիր գորգուղով քայլելու համար։ Այդ մասին գրում է Page Six-ը։

«Քարդաշյանները» ռեալիթի շոուի նոր դրվագում հեռուստադիտողներին ցուցադրվել է շոգեբաղնիքի կոստյում, որը հագել է Քիմ Քարդաշյանը՝ մի քանի շաբաթում 16 կիլոգրամով նիհարելու համար։

«Ես հագնում եմ այս հանդերձանքը։ Այն ստիպում է քրտնել։ Դա օգնում է»,- բացատրել է նա:

Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել ոչ միայն նիհարել, այլեւ շատ ժամանակ անցկացնել վարսահարդարի աթոռին։

«Ամեն ինչ՝ նիհարելը, 30 ժամվա ընթացքում մազերը ներկելը, հյուրանոցից խալաթով լքելը, մեկնել այնտեղ [Met Gala], կարմիր գորգի համար զգեստափոխվել, կարմիր գորգուղով քայլել, հետո նորից կրել նմանօրինակ զգեստ, որովհետեւ ճաշի ժամանակ մենք չէինք կարող «վտանգել» այն: Այս ամենը, հավանաբար, հանուն իմ կյանքի 10 րոպեի»,- կիսվել է Քարդաշյանը։

 

Լուսանկարը՝ facebook



© NEWS.am STYLE