Սոֆի Թերները 17 միլիոն դոլարով վաճառում է Մայամիի իր տունը

17:09   11 նոյեմբերի, 2022

Բրիտանացի դերասանուհի եւ «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Սոֆի Թերներն ու նրա ամուսինը՝ երգիչ Ջո Ջոնասը, որոշել են վաճառել Մայամիում գտնվող իրենց։ Դրա համար պահանջում են մոտ 17 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Mansion Global-ը։ 

Աստղային զույգի անշարժ գույքը գտնվում է Բեյ Փոյնթ փակ համայնքում։ Նրանք այն վաճառքի են հանել գրեթե 16,995 միլիոն դոլարով։ Զույգը տունը գնել է 2021 թվականին՝ 11 միլիոն դոլարով։

Վաճառքի պատճառները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ տունը եղել է ընտանիքի հիմնական բնակավայրը։

Տան մակերեսը գրեթե 975 քմ է։ Այն ունի վեց ննջասենյակ, գրադարան, բիլիարդի սենյակ, մարզադահլիճ եւ գինու մառան, ինչպես նաեւ մեծահասակների ու մանկական լողավազաններ: Գույքն ունի ինը մետր բարձրությամբ առաստաղներով հյուրասենյակ:



© NEWS.am STYLE