Երեւանում տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հետհաշվարկը. միջոցառման մթնոլորտն ու Մալենայի մաղթանքը` Հայաստանի այս տարվա պատվիրակ Նարեին (ֆոտո/վիդեո)

15:35   11 նոյեմբերի, 2022

Երեւանում կայանալիք ամենասպասված իրադարձություններից մեկին՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, հաշված օրեր են մնացել։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հյուսիսային պողոտայում մեկնարկեց դեկտեմբերի 11-ին կայանալիք մրցույթի հետհաշվարկը, որը տվեցին «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան եւ մրցույթում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը։

314350728_5745345362239549_1629468595185271092_n.jpg (123 KB)

Արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը շնորհակալություն հայտնեց Մալենային համաեվրոպական այս մրցույթը Հայաստան բերելու համար. 

«Միջոցառմանը հետեւելու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Սա իսկական տոն է մեր քաղաքի համար: Երեւանի քաղաքապետարանը առանձնահատուկ է պատրաստվում քաղաքի տոնական ձեւավորման ու լուսավորման ուղղությամբ: Այս տարի հենց «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներն են վառելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը»,-իր խոսքում նշեց նա։շ

313899242_5745345798906172_2585318504622840234_n.jpg (142 KB)

Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսիյանն էլ հավելեց, որ այս ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի բոլորը մասնակից դառնան տոնին.

«Ես հիշում եմ, թե մենք ինչ պատրաստություն էինք տեսնում մեկ տարի առաջ՝ «Մանկական Եվրատեսիլի» նախօրեին: Ամեն բան արեցինք, որ Մալենան հրաշալի ելույթ ունենա ու հաղթի: Այդպես էլ եղավ, հրաշքը պտտվեց, և այս մրցույթը եկավ Հայաստան: Առաջիկա մեկ ամսում քաղաքը կշնչի Եվրատեսիլով: Ակտիվ շրջանը սկսված է»:

313184438_5745350992238986_8023032117720502646_n.jpg (130 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն մեկնարկել են բեմի կառուցման աշխատանքները։ Երեւանում կայանալիք հոբելյանական մրցույթի շուրջ աշխատում է մեծ թիմ, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Դեկտեմբերի 4-ին արդեն բոլոր պատվիրակությունները կլինեն Հայաստանում: Այսօրվակից սկսած մեկնարկում է մրցույթի հետհաշվարկը, մնացել է ընդամենը 30 օր, ժամանակը շատ քիչ է, ինչը վախեցնող է, միեւնույն ժամանակ: Ինչ վերաբերում է տոմսերին՝ գալիք շաբաթ արդեն կսկսվի վաճառքը։ Տոմսերը վաճառվելու են ինչպես դեկտեմբերի 10-ին կայանալիք ժյուրիի եթերի, այնպես էլ եզարափակիչ օրվա համար»,-հավելեց նա։

Միջոցառմանը ներկա էին նաեւ մրցույթի երկրպագուներից շատերը, որոնք եկել էին տեսնելու եւ լուսանկարվելու Մալենայի եւ Նարեի հետ։ Վերջինները եւս կսվեցին իրենց հույզերով․

313982146_5745355442238541_247068585873058889_n.jpg (170 KB)

«Ամեն բան անում եմ, որպեսզի Հայաստանը հնարավորինս լավ ներկայացնեմ մրցույթում, ու կարծում եմ՝ դա ինձ կհաջողվի, որովհետեւ աշխատում եմ բավական պրոֆեսիոնալ թիմի հետ»,-նշեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մեր պատվիրակը։ 

Նախորդ տարվա մրցույթի հաղթող Մալենան Նարեին մաղթեց հաջողություն՝ ոչ միայն մրցույթի շրջանակում, եւ խորհուրդ տվեց բեմում լինել ինքնավստահ ու վայելել ելույթի յուրաքանչյուր վայրկյանը․

314744569_5745338848906867_3492325628408303203_n.jpg (147 KB)

«Գիտեմ, թե որքան պատասխանատու է Հայաստանն այն մրցույթին ներկայացնելը: «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունն ինձ շատ մեծ փորձ է տվել. չեմ կարողանում հավատալ, որ, գրեթե, մեկ տարի անցել է այդ օրվանից, ասես՝ երեկ լիներ…»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացնի իր նոր երգն ու տեսահոլովակը։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երեւանը մրցույթը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ․ առաջին անգամը 2011-ին էր՝ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։ 

314446200_5745351495572269_1225404796348723534_n.jpg (154 KB)

314356428_5745355572238528_1516407610567398767_n.jpg (78 KB)

314442580_5745354355571983_6504647158256342217_n.jpg (185 KB)

314397704_5745350358905716_3233104146373472593_n-1.jpg (128 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE