Թագավորական փորձագետը հայտարարել է Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի ամուսնալուծության մասին

23:19   11 նոյեմբերի, 2022

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի ամուսնությունն ամենաքննարկվող իրադարձություններից մեկն է ամբողջ աշխարհում։ Չնայած այն հանգամանքին, որ զույգը շարունակում է միասին հանդես գալ միջոցառումներին, թագավորական փորձագետ Քոլին Քեմփբելը YouTube-ի իր ալիքում խոսել է զույգի ամուսնալուծության մասին։

«Հարրին եւ Մեգանը մեծ խնդիրներ ունեն։ Նրանք փաստաբաններ են վարձել, քանի որ նրանց հարաբերություններն ավելի են վատանում, քան մենք կարծում ենք: Ես ճշտեցի այս տեղեկությունը՝ զրուցելով մեկից ավելի մարդկանց հետ: Զույգը համաձայնության է եկել ամուսնալուծության շուրջ, բայց ձեւացնում է, թե իբր դեռ միասին են։ Ըստ իմ լսածի՝ Հարրին է նախաձեռնողը։ Նա հասկացել է, թե ով է Մեգանը»,- հայտարարել է փորձագետը:

Մինչ այժմ Մեգանն ու Հարրին չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Այս լուրը շատ է ուրախացրել բրիտանացիներին։

Հիշեցնենք, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ամուսնացել են 2018 թվականին։ Սասեքսի դուքսի կինն ի սկզբանե դուր չի եկել նրա ընկերներին ու հանրությունը։ Չնայած դրան՝ զույգն իր վրայից հանել է թագավորական ընտանիքի ավագ անդամի պարտականությունները եւ երկու երեխա ունի։



© NEWS.am STYLE