«Անուն... մարդկայնություն... հարգանք... Երբ փոքր էի չէի ընկալում էս բառերի գինը»․ Արաքսյա Մելիքյան

17:41   11 նոյեմբերի, 2022

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով աշնանային կերպարում։

314428516_1730061027379269_6961439450107101702_n.jpg (92 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրած կադրերում դերասանուհին կրում է սեւ բլուզ, բլուզ, որոնք համադրել է բաց երանգի բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։

«Անուն... մարդկայնություն...հարգանք....

Երբ փոքր էի չէի ընկալում էս բառերի գինը!!!

Հիմա երբ տարիներ ես կամաց-կամաց շարում հետագծով, զգում ես դրա արժեքը,  թանկությունը!!! Ու դրա բացահայտումը անսպասելի է կատարվում. սողոսկում է կենցաղից, բազմաթիվ շփումներից, մարդկանց ժպիտներից ու երախտիքի հայացքներից։

Թվում է, ոչ բժիշկ ես`ով կյանքեր է փրկում, ոչ սոցիալակ աշխատող, ոչ գիտնական, ոչ էլ որեւէ «նյութական» մասնագետ, այլ արտիստ, ով թվացյալ աշխարհից կերպարներ է դուրս քաշում _բերում իրականություն, ով սեփական մտքի ու հոգու ծալքերից դեմքերի ու էմոցիաների խառնուրդ է մատուցում, ու ...պարզվում է մարդիկ գնահատում են... խորապես երախտապարտ լինում, քո տեսածի ու զգացածի համար, քո կատարման ու ապրման համար...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

 

Լուսանկարը՝ @arvin.kocharian



© NEWS.am STYLE