Մոնիկա Բելուչիի դուստրը՝ Դեւա Քասելը լուսանկարվել է չինական նորաձեւության ամսագրի համար

20:13   12 նոյեմբերի, 2022

Մոնիկա Բելուչիի եւ Վենսան Կասելի դուստրը նոր նկարահանում է ավելացրել իր մոդելային պորտֆոլիոյում։ Աղջիկը հայտնվել է չինական Nylon ամսագրի համար նախատեսված Dior-ի մոնոնկարահանման մեջ. մոդելը կեցվածք է ընդունում բացառապես ֆրանսիական ապրանքանիշի իրերով։ Նախկինում Դեւան արդեն նկարահանվել է Dior-ի հատուկ՝ The Glass Magazine նախագծում։

842.jpg (126 KB)

Որպես նորաձեւության մոդել՝ աղջիկն արդեն զգալի հաջողությունների է հասել, քանի որ 18 տարեկանում նա հաճախ է նկարահանվում ամսագրերի համար։ Սակայն այժմ հայտնի դերասանների դուստրը պատրաստվում է կարիերայի նոր փուլի` նա կշարունակի ծնողների գործը ե կնկարահանվի ֆիլմում: Նա իտալացի ռեժիսոր Լաուրա Լուչկետիի «Հիասքանչ ամառ» ֆիլմում կմարմնավորի Ամելիա անունով մոդելին։

2456.jpg (59 KB)

253.jpg (86 KB)

0156.jpg (148 KB)

125.jpg (71 KB)

92.jpg (91 KB)

25.jpg (103 KB)

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE