DANCE!. Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի երգը՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում (վիդեո)

22:05   12 նոյեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը կներկայանա DANCE! երգով: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 12-ին, պաշտոնապես հրապարակեց մրցույթում մեր պատվիրակի երգն ու տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակները Գրիգոր Կյոկչյանն ու Նիկ Էգիբյանն են, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

_27A8076.jpg (283 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու Երեւանում. մրցույթի եզրափակիչն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: 

Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է Նարե Ղազարյանը: Նա 14 տարեկան է, երգում է 8 տարեկանից: Նարեն Գրիգոր Կյոկչյանի սանն է:



© NEWS.am STYLE