Marc Jacobs-ն ու doublet բրենդը ցուցադրել են համատեղ հավաքածուն

15:11   13 նոյեմբերի, 2022

Մարկ Ջեյքոբսը համագործակցել է doublet ճապոնական ապրանքանիշի հետ, որը հիմնադրվել է 2018 թվականի LVMH Prize դափնեկիր Մասայուկի Ինոյի կողմից: Գովազդային արշավի նկարահանումներին մասնակցել է ինքը՝ Ջեյքոբսը։ Լուսանկարների հեղինակը Իտտեցու Մացուոկան է։Այս մասին հայտնում է Hypebeast–ը։

9523.jpg (157 KB)

Հավաքածուն շատ վառ է ստացվել․ այն ներառում է մետաքսե զգեստներ, փայլերով տոպեր, գամասեղներով բաճկոններ եւ ընձառյուծե պրինտով կարդիգաններ։ Գունապնակը՝ վարդագույն, մանուշակագույն, նարդոս եւ կապույտ:

3578951.jpg (91 KB)

Հագուստի որոշ իրեր պատրաստված են վերամշակված նյութերից, օրինակ՝ պայուսակների շղթաները վերցվել են մեքենաներից։ Մասայուկի Ինոն որոշ իրերի վրա նաեւ ձեռքով կարել է փուչիկներից տառեր։ Դրանք համընկնում են ապրանքանիշի անվան հետ:

6143.jpg (119 KB)

87412.jpg (116 KB)



© NEWS.am STYLE