Փոլ Մաքքարթնին 77 հազար դոլարով վաճառել է կիթառը՝ ի աջակցություն Ուկրաինայի

13:19   14 նոյեմբերի, 2022

Julien's-ը եռօրյա աճուրդում 77 000 դոլարով վաճառվել է Փոլ Մաքքարթնիի կիթառը։ Գումարը կտրամադրվի Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին հաղորդվում է աճուրդի կայքում։

Բացի այդ, Julien's-ը հավաքել է $31,000 Guns N' Roses-ի կիթառահար Սլեշի կիթառի վաճառքից եւ ավելի քան $11,000 մեքսիկական Maná խմբից։

Gibson-Ukraine-Les-Paul-Guitars-Main-Image-Credit-Gibson-pic_32ratio_1200x800-1200x800-91425.jpg (112 KB)

2022 թվականի ամռանը Gibson արտադրողը թողարկել է ուկրաինական դրոշի գույներով ներկված էլեկտրական կիթառների սահմանափակ շարք եւ սկսել է համագործակցել համաշխարհային աստղերի հետ, ովքեր ելույթ էին ունենում այս կիթառներով իրենց համերգներին: Բացի Մաքքարթնիից, Սլեշից եւ Մանայից, Գիբսոնին աջակցել են Chic-ի հիմնադիր Նայլ Ռոջերսը, My Chemical Romance եւ The Rolling Stones-ը, ինչպես նաեւ դերասան Ջեյսոն Մոմոան։



© NEWS.am STYLE