Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի մասնակցությամբ ընթրիքի տոմսերը վաճառվում են 1 միլիոն դոլարով

19:19   14 նոյեմբերի, 2022

Արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլը կմասնակցեն բարեգործական գալա ընթրիքի, իսկ նրանց սեղանի շուրջ նստելու տոմսերը կվաճառվեն 1 մլն դոլարով, հայտնում է Mirror-ը։

«Հույսի զարկերակ» արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում, որտեղ Սասեքսի դուքսերը մրցանակ կստանան իրենց բարեգործական աշխատանքի եւ մարդու իրավունքների համար պայքարում ներդրած ավանդի համար։ Արարողությունից հետո տեղի կունենա գալա ընթրիք, որտեղ հանդիսատեսը կկարողանա շփվել միջոցառման պատվավոր հյուրերի հետ։ Ընթրիքի տոմսերը սկսվում են 500 000 դոլարից, որը ներառում է Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի հետ լուսանկարվելը։ Առավելագույն գինը կազմում է մեկ միլիոն դոլար։ Այս գումարը ներառում է չորս տեղ դքսերի հետ նույն սեղանի շուրջ։

Այնուամենայնիվ, հարուստ ամերիկացիները պատրաստ են վճարել Մեգանի եւ Հարրիի հետ շփվելու համար։

«Մենք սիրում ենք թագավորական ընտանիքի անդամներին։ Եվ ես կփորձեմ գնել այդ տոմսերը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լոս Անջելեսի մի բնակիչ։

«Հույսի զարկերակ» միջոցառումը կազմակերպում է Ռոբերտ Քենեդու հիմնադրամը: Նախորդ տարիներին հիմնադրամի կողմից մրցանակներ են ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման եւ Բիլ Քլինթոնը, ինչպես նաեւ Հիլարի Քլինթոնը։

 Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE