«Ուրախ ու ժպիտներով լի օր»․ Լուսինե Թովմասյանի եւ նրա զավակների ջերմ լուսանկարները

15:40   14 նոյեմբերի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան  նոր լուսանկարներ է հրապարակել։

315558846_190238356837161_3595666350972176015_n.jpg (292 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է զավակների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Գեղեցկուհին բաց գույնի բլուզ է կրում, որը համադրել է ջինսե տաբատ, վերարկուհի եւ սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Այնքան ուրախ ու ժպիտներով լի օր ենք ունեցել», - ջերմ կադրերի մեկնաբանություններում գրել է Լուսինե Թովմասյանը։

315230729_1476895493053256_2235098565531003808_n.jpg (302 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լուսինեի մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում արեւապաշտպան ակնոցն ու ոճային գլխարկը։ «Կնոջ գեղեցկությունը չի կարող ստանդարտներ ունենալ։ Նա գեղեցիկ է, երբ սիրում է ինքն իրան այնպիսին, ինչպիսին որ կա, ինքնավստահ է իր մարմնում և ներդաշնակ է իր մտքերի հետ։ Դու քեզ սիրիր և հարգիր ու կտեսնես, որ ոչ ոք չի կարող քեզ քննադատել», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր գեղեցկուհին։



© NEWS.am STYLE