Bottega Veneta-ն 10500 դոլարով վաճառում է կշռալծակի տեսքով պայուսակ

20:07   14 նոյեմբերի, 2022

Bottega Veneta նորաձեւության ապրանքանիշում 10500 դոլարով վաճառվում է շռալծակ հիշեցնող պայուսակ։ Այս մասին հայտնում է Hypebeast-ը։

bottega-veneta-double-kalimero-spring-summer-2023-runway-bag-10500-usd-leather-matthiue-blazy-2.jpeg (272 KB)

Double Kalimero մոդելի պայուսակն առաջին անգամ ներկայացվել է 2023 թվականի գարուն-ամառ ցուցադրությանը։ Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Մեթյու Բլազին որոշել է միմյանց ամրացված երկու դույլի տեսքով պայուսակի նման մի բան ստեղծել։ Աքսեսուարը պատրաստված է բնական կաշվից՝ Intreccio նորաձեւության տան ֆիրմային գործվածքով։ Այն վաճառվում է շոկոլադե եւ վառ դեղին գույներով։

kiflds-pic4_zoom-1500x1500-76851.jpg (270 KB)

Hypebeast-ի լրագրողները պարզաբանում են, որ չնայած պայուսակի ապշեցուցիչ գնին, Bottega Veneta կայքում հասանելի է մնացել յուրաքանչյուր գույնիc միայն մեկ օրինակ։

 Լուսանկարները՝ Bottega Veneta



© NEWS.am STYLE