16:44 14 նոյեմբերի, 2022Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նշում է 30-ամյակը։

Այս առիթով նա «Ինստագրամ» սոցիալական ցանցում երկրպագուների հետ կիսվել է նոր ֆոտոշարքով։ Կադրերում Շուշաննան հմայիչ ու քնքուշ կերպարում է։ «Բարի գալուստ 30», - հրապարակումը կարճ մակագրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու եւ որդու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում էր․ կրում էր մոխրագույն զգեստ, որն էլ ավելի էր ընդգծել նրա կարգավիճակը։ Շուշաննայի մազերը հավաքված էին, առանց շպարի էր։ Հրապարակումը նա չէր մակագրել։