Պավել Վոլյան հերքել է Խարլամովի` Comedy Club-ից հեռանալու մասին լուրերը

23:09   14 նոյեմբերի, 2022

Հումորիստ Պավել Վոլյան Instagram-ում հերքել է իր գործընկեր Գարիկ Խարլամովի՝ Comedy Club-ից հեռանալու մասին լուրերը։

«Այսօր մենք կարդացինք այս վերնագիրը՝ ««Comedy»-ից Խարլամովի հեռանալու մասին լուրերի ֆոնին։ Սա չի համապատասխանում իրականությանը: Դուք հիասքանչ եք։ Այնպես եք հորինում։ Ամեն ինչ լավ է, ես չեմ «բաժանվում» Խարլամովից», - կատակոլ է Վոլյան։

Հումորիստն ու նրա կինը՝ հեռուստահաղորդավարուհի Լայսան Ուտյաշեւան, ռուսներին խորհուրդ են տվել չհավատալ լրատվամիջոցների «դեղին» վերնագրերին։



© NEWS.am STYLE