Վդովիչենկովը հերքել է իր ախտորոշման մասին լուրերը

18:31   14 նոյեմբերի, 2022

Դերասան Վլադիմիր Վդովիչենկովը Life.ru-ին տված հարցազրույցում հերքել է իր ախտորոշման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։

Տեղեկություններն այն մասին, որ նրա մոտ իբր ողնաշարային բազալյար անբավարարություն է ախտորոշվել, նա անհեթեթություն է անվանել։ «Առաջին անգամ եմ լսում ընդհանրապես։ Սա ինչ-որ անհեթեթություն է», - ասել է Ռուսաստանի վաստակավոր արտիստը։

Միաժամանակ դերասանին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ նրան քաղաքային կլինիկայից բժիշկ է այցելել։

Այն, որ արտիստի մոտ ախտորոշվել է բազիլյար անբավարարություն՝ այս վիճակում խախտվում է ուղեղի սնուցումն ու ֆունկցիոնալությունը,- ավելի վաղ հայտնել էր Mash Telegram ալիքը։ Վդովիչենկովը, իբր, գանգատվել է գլխապտույտից եւ սրտխառնոցի մշտական ​​զգացումից, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից։



© NEWS.am STYLE