Balenciaga-ն ջնջել է Twitter-ի իր էջը

14:12   15 նոյեմբերի, 2022

Balenciaga նորաձեւության տունը ջնջել է Twitter-ի իր էջը՝ դառնալով առաջին խոշոր նորաձեւության բրենդը, որը լքել է սոցցանցը Իլոն Մասկի կողմից նրա ձեռքբերումից հետո։ Այդ մասին գրում է BoF-ը։

Փարիզյան բրենդը հրաժարվել է լրագրողներին մեկնաբանել այդ քայլը, սակայն հաստատել է, որ հեռացրել է իր էջը սոցցանցից։ Balenciaga-ի էջն ուներ մոտ 950 հազար բաժանորդ։

Balenciaga-ի նոր իրերը, որոնք նախագծվել են ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի կողմից, մեծ աղմուկ են բարձրացրել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ մեծ չափերի սպորտային հագուստ, 1790 դոլար արժողությամբ կաշվե աղբի պայուսակներ եւ 950 դոլար արժողությամբ կրոքսեր:

General Motors ընկերությունը եւ Dyson-ը դադարեցրել են գովազդային արշավները Twitter-ում, իսկ Ջիջի Հադիդը լքել է սոցցանցը այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին Մասքը ձեռք է բերել այն։ Շատերը մտահոգություն են հայտնել Twitter-ում բովանդակության մոդերացիայի թուլացման հետ կապված ռիսկերի մասին՝ նոր սեփականատիրոջ լոյալ քաղաքականության պատճառով:



© NEWS.am STYLE