Փորձի ժամանակ վագրը հարվածել է Էդգարդ Զապաշնինն․ արտիստը հոսպիտալացվել է (վիդեո)

23:01   15 նոյեմբերի, 2022

Մոսկվայի պետական ​​կրկեսի գլխավոր տնօրեն Էդգարդ Զապաշնին Telegram-ի ալիքում հայտարարել է փորձի ժամանակ ստացած վնասվածքի մասին։

Արտիստի վրա փորձերի ժամանակ երիտասարդ վագր է հարձակվել։ Արդյունքում կենդանին վնասել է վարժեցնողի դեմքը։ Զապաշնին հոսպիտալացվել է։ Կրկեսի տնօրենը պարզաբանել է, որ վնասվածքն ամբողջությամբ իր մեղքով է եղել։

«Նա (վագրը) չէր հարձակվել ինձ սպանելու համար: Նա պարզապես թափահարեց թաթը, եւ այդ ժամանակ ինձ շեղեց երիտասարդ օգնականս», - հայտնել է Զապաշնին:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE