Premier-ը հրապարակել է Անդրեասյան եղբայրների «Ресторана по понятиям» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը

15:38   16 նոյեմբերի, 2022

Premier առցանց կինոթատրոնը հրապարակել է Անդրեասյան եղբայրների «Ресторана по понятиям» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որում ռեստորանի տեր դարձած նախկին հանցագործները մրցում են վեգան ռեստորանի հետ, որի տիրոջը մարմնավորում է Իվան Օխլոբիստինը:

Սցենարի համաձայն՝ հերոսները ստիպված են ոչ միայն պայքարել նոր հարեւանների հետ հաճախորդների համար, այլեւ պաշտպանել իրենց տարածքի իրավունքը:

Նախագծի ռեժիսորը Դավիթ Դադունաշվիլին է, պրոդյուսերները՝ Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Սոֆյա Միտրոֆանովան, Մակար Կոժուխովը, Մարինա Կատայան, Թինա Կանդելակի, Բորիս Խանչալյանը եւ Արկադի Վոդախովը։

Սերիալում խաղացել են Վլադիմիր Վդովիչենկովը, Վլադիմիր Սիչեւը, Դմիտրի Դյուժեւը, Իվան Կոկորինը, Իվան Օխլոբիստինը, Կայ Մետովը, Վիկտորյա Բոգատիրեւան, Լյուբով Ուսպենսկայան, Լյուսի Չեբոտինան, Մարիա Կրավչենկոն եւ այլոք։

Սերիալի առաջին դրվագները Premier առցանց կինոթատրոնում կհայտնվեն նոյեմբերի 24-ին։



© NEWS.am STYLE