Մեռլին Մենսոնը պնդում է, որ բռնաբարության մեղադրանքների պատճառով մահվան սպառնալիքներ է ստացել

16:13   16 նոյեմբերի, 2022

Երգիչ Մեռլին Մենսոնը պնդում է, որ իրեն բռնաբարության համար մեղադրող կանայք ոչնչացրել են իր կարիերան, գրում է TMZ-ը եւ հավելում, որ երգիչը մահվան սպառնալիքներ է ստացել:

Լրատվականի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ի հայտ են եկել իրավական նոր փաստաթղթեր, որոնցում Մենսոնն ասել է, որ իր կարիերան եւ կյանքը տուժել են՝ «բռնաբարության մասին կեղծ մեղադրանքների» պատճառով։ Արտիստի խոսքով՝ ինքը չի կարող հյուրախաղերով հանդես գալ, եւ ձայնագրման լեյբլի հետ համագործակցությունը դադարեցվել է։

Երգիչն ասում է, որ անհանգստություն, շփոթություն, դեպրեսիա, խելագարություն, անքնություն եւ վախ է զգում ո՛չ միայն իր, այլ նաեւ՛ կնոջ՝ Լինդսի Յուսիչի համար։



© NEWS.am STYLE