Հայտնի են «Գրեմմի» մրցանակի հավակնորդների անունները

11:27   16 նոյեմբերի, 2022

ԱՄՆ-ում ներկայացվել են «Գրեմմի» մրցանակի հավակնորդների անունները. ցուցակը հրապարակվել է միջոցառման պաշտոնական կայքում:

Ընդհանուր առմամբ ներկայացված են 91 անվանակարգերի հավակնորդները, որոնցից ամենաշատ անվանակարգում հաղթողի հավակնորդ է երգչուհի Բեյոնսեն. նա ներկայացված է 9 անվանակարգում: Ռեփեր Քենդրիկ Լամարը ներկայացված է ութ անվանակարգում, երգչուհի Ադելը` յոթում:

Գրեմմիի 65-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2023 թվականի փետրվարի 5-ին Լոս Անջելեսում:

Հունիսին հայտնի էր դարձել, որ «Գրեմմի» երաժշտական ​​մրցանակաբաշխությունը ներկայացրել է հինգ նոր անվանակարգ։ Այժմ Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիան մրցանակ կշնորհի «Խաղերի լավագույն սաունդթրեք»-ի համար։ Բացի այդ, կլինեն նաեւ «Լավագույն երգահան», «Spoken word ժանրի լավագույն ալբոմ», «Լավագույն այլընտրանքային կատարում» եւ «Ամերիկանա ժանրի լավագույն կատարում» անվանակարգերը: 2023 թվականին կլինի նաեւ հատուկ մրցանակ՝ սոցիալական փոփոխության շրջանակում լավագույն երգ անվանակարգում։



© NEWS.am STYLE