Mom's Spaghetti. Էմինեմը 8 Mile ֆիլմի 20 ամյակի առթիվ ռեստորան է բացել

19:07   16 նոյեմբերի, 2022

Ամերիկացի ռեփ կատարող Մարշալ Մաթերս III-ը, ով հանրությանը հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, ռեստորան է բացել`ի պատիվ 8 Miles ֆիլմի 20-րդ տարեդարձի: Ռեստորանը կոչվում է Mom's Spaghetti, հայտնում է HypeBeast-ը:

Ռեստորանը բաց կլինի բոլոր ցանկացողների համար Նյու Յորքի Սոհո շրջանում գտնվող Shopify շուկայում՝ նոյեմբերի 10-ին, 11-ին, 16-ից 18-ը, ինչպես նաեւ 12-ին, 13-ին, 19-ից 20-ը, որի ընթացքում կլինեն 8 Miles ֆիլմի թեմայով հավաքածուներ, սահմանափակ եւ բացառիկ նմուշներ, ինչպես նաեւ սպագետտի`մսե կոլոլակով եւ առանց դրա:

«Մենք շատ հաճույքով ենք աշխատել նախագծի վրա Union Joints-ի հետ համագործակցաբար եւ երկրպագուների արձագանքը չափազանց դրական է », - ասել է Էմինեմի մենեջեր Փոլ Ռոզենբերգը:

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE