Disney-ը աշխատում է Princess Diaries ֆիլմի երրորդ մասի վրա

21:53   16 նոյեմբերի, 2022

Disney-ը պատրաստվում է նկարահանել 2000-ականներին հայտնի Princess Diaries ֆիլմի երրորդ մասը, որը կլինի Էն Հեթուեյի մասնակցությամբ 2001 եւ 2004 թվականներին նկարահանված պատմության շարունակությունը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ֆիլմի ցենարիստը կլինի Ադրիտա Մուկերջին, ով նախկինում աշխատել է Reacher եւ Quantum Leap նախագծերի համար, իսկ պրոդյուսերը՝ Դեբրա Մարտին Չեյզը, ով եղել է նաեւ կատակերգության առաջին եւ երկրորդ մասերի պրոդյուսերը։

Մեգ Քեբոթի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի առաջին մասը էկրաններ է բարձրացել 2001 թվականին: Սյուժեն պատմում է դեռահաս աղջկա կյանքի մասին, ով իմանում է, որ ինքը Ջենովիայի արքայադուստրն է ու երկրի թագաժառանգը: Ֆիլմի երկրորդ մասը թողարկվել է 2004 թվականին:



© NEWS.am STYLE