Dior-ը վերաթողարկում է Met Gala-ի ժամանակ Արքայադուստր Դիանայի կրած մինի պայուսակը

22:24   16 նոյեմբերի, 2022

Dior նորաձեւության տունը վերաթողարկել է Lady Dior մինի պայուսակը, որը 1996 թվականի Met Gala-ի ժամանակ կրել էր Ուելսի արքայադուստր Դիանան, գրում է WWD-ը:

dianasbag.jpg (32 KB)

Այս շաբաթ խանութներում է հայտնվել պայուսակի կապույտ մետաքսե տարբերակը, որն արժե 5000 եվրո եւ արտադրվել է սահմանափակ քանակությամբ`ընդհամենը 200 օրինակով:

Պայուսակի պատմությունը սկսվել է 1995 թվականին, երբ Ֆրանսիայի առաջին տիկին Բեռնադետ Շիրակը պատրաստվում էր Ելիսեյան պալատում ընդունել Ուելսի արքայադստերը եւ խնդրել էր նվեր ընտրել հյուրի համար Dior-ից։ Միջոցառման կազմակերպիչը՝ Ֆրանսուազա Դյուման, ով ընդունելության պատասխանատուն է եղել, ընտրել է կտորից պատրաստված փոքրիկ պայուսակ եւ ուղարկել Ելիսեյան պալատ։

View this post on Instagram

A post shared by Dior Official (@dior)

Նա իր ընտրության մասին տեղեկացրել է Dior-ի LVMH մայր ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Բեռնար Առնոյին, ինչին ի պատասխան պայուսակը ետ է կանչվել:

«Ասաց՝ իսկույն պայուսակը վերադարձրե՛ք, քանի որ նրանք աշխատում էին կաշվից պատրաստված տարբերակի նախատիպի վրա։ Նրանք այն ավարտեցին մեկ գիշերվա ընթացքում, եւ ի վերջո ուղարկվեց կաշվե տարբերակը», - ասել է Դյուման:

Այնուհետեւ պայուսակը այնքան սերտորեն է սկսել առնչվել արքայադուստր Դիանայի հետ, որ վերանվանվել է նրա պատվին:

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE