Կատյա Գորդոնը երրորդ անգամ մայր է դարձել. նա կրկին որդի է ունեցել

10:15   17 նոյեմբերի, 2022

Հայտնի իրավաբան եւ սոցիալական ակտիվիստ Եկատերինա Գորդոնը երրորդ անգամ մայր է դարձել։

312542844_693887388616047_7740952655136079940_n.jpg (49 KB)

«Շնորհավորում եմ ամուսնուս որդի ունենալու առթիվ: Վիտյա, դու իմ հերոսն ես, դու ինձ հետ անցել ես հղիության եւ ծննդաբերության միջով: Կյանքումս առաջին անգամ ես ինձ միայնակ չեմ զգում, այլ սիրված: Դու ինձ ընտանիք տվեցիր: Խելացի, ուժեղ, բարի: Շնորհավորում եմ, իմ սիրելի մարդ», - գրել է Կատյան:

Գորդոնն ամուսնացած է ձեռնարկատեր Վիկտոր Հարխալիսի հետ։ Վիկտորը Ռուսաստանում երաժշտական ​​գործիքների խոշորագույն մատակարարներից է։

Լուսանկարը` Instagram



© NEWS.am STYLE