Լիլի Ռոուզ-Դեփը հայտնվել է Elle ամսագրի շապիկին

15:30   17 նոյեմբերի, 2022

Դերասանուհի Լիլի Ռոուզ-Դեփը, ով դերասան Ջոնի Դեփի դուստրն է, հայտնվել է Elle ամսագրի շապիկին եւ հարցազրույց տվել՝ նշելով, որ հոգնել է, որ իրեն մշտապես համեմատում են հոր հետ:

View this post on Instagram

A post shared by Lily-Rose Depp (@lilyrose_depp)

«Եթե մեկի մայրը կամ հայրը բժիշկ է, եւ երեխան բժիշկ է դառնում, ոչ ոք չի ասում. «Դե, դու բժիշկ ես միայն այն պատճառով, որ քո ծնողը բժիշկ է»: Նրանց կպատասխանեն. «Ոչ, ես գնացի բժշկական դպրոց եւ սովորեցի»», - ասել է Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի դուստրը։

Նա նաեւ նշել է, որ ոտքի է կանգնել ինքն իր ուժերով, սակայն շատ պետք է աշխատի կինոյում հաջողությունների հասնելու համար: Elle-ի դեկտեմբերյան համարում աղջիկը լուսանկարվել է chanel-ի հագուստով, որի գովազդային դեմքն է հանդիսանում արդեն մի քանի տարի:



© NEWS.am STYLE