12:11 17 նոյեմբերի, 2022Հոլիվուդյան դերասանուհի, Starship Troopers-ի աստղ Դենիզ Ռիչարդսը մեքենայով ճանապարհ գնալիս կրակոցների տակ է ընկել, հայտնում է TMZ-ը։
Դերասանուհին ամուսնու՝ Ահարոն Ֆիպերսի հետ իրենց մեքենայով գնալիս է եղել ստուդիա, որից ոչ հեռու անհայտ տղամարդը մի քանի կրակոց է արձակել նրանց մեքենայի վրա այն բանից հետո, երբ նրանք կանգնել են ավտոկայանատեղիներից մեկում։
Հայտնի է, որ դերասանուհին եւ ամուսինը չեն տուժել։ Ստուդիայում նկարահանող խմբի անդամներից մեկը տեսել է գնդակի անցքն ու ոստիկանություն կանչել։
Լուսանկարը՝ Getty Images