Վագրի հարձակման հետեւանքով Զապաշնիին 14 կար են դրել

13:27   17 նոյեմբերի, 2022

Մոսկվայի Մեծ կրկեսի գլխավոր տնօրեն, գիշատիչ կենդանիների մարզիչ Էդգարդ Զապաշնիին վագրի հարձակումից հետո 14 կար են դրել։ Այս մասին նա խոսել է Telegram-ի իր ալիքում։

Բժիշկները արտիստին ասել են, որ նրա բախտը բերել է, քանի որ դեմքի նյարդերը չեն ազդվել։ Այս պահին նա իրեն լավ է զգում եւ վերադարձել է կրկեսային փորձերին:

Նոյեմբերի 15-ին Զապաշնին տեսանյութ էր հրապարակել, որում երեւում է արյունոտ դեմքը։ Ավելի ուշ հրապարակել էր տեսանյութ, որում շոյում է վագրին եւ խաղում նրա հետ՝ կից գրելով, որ, հակառակ վնասվածքին, դեռ սիրում է Ռոյին։



© NEWS.am STYLE