Գարիկ Խարլամովը կվերադառնա Comedy Club

16:09   17 նոյեմբերի, 2022

Շոումեն Գարիկ Խարլամովը կվերադառնա ТНТ հեռուստաալիքի Comedy Club շոուի հաղորդավարի դերին, հայտնում է ՏԱՍՍ լրատվական ծառայությունը՝ հղում տալով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։

Հաղորդման նոր թողարկումը եթերում կլինի նոյեմբերի 18-ին։

«Դրանում հանդիսատեսը սպասում է հաղորդավարական զույգի վերադարձին. Պավել Վոլյայի հետ, կարճատև արձակուրդից հետո, Գարիկ Խառլամովը կրկին կներկայանա հանդիսատեսին», - ասել են Խարլամովի ներկայացուցիչները:

Խարլամովը հաստատել է, որ հանգստացած է վերադառնում շոու. «Գնահատելու համար այն, ինչ ունես, նախ պետք է կորցնել այն: Արդեն այս ուրբաթ, կրկին Comedy Club-ում, մենք Պաշայի հետ զրուցելու ենք հյուրերի հետ»։

Նոյեմբերի 3-ին Գարիկ Խառլամովը հայտարարել էր, որ հեռանում է Comedy Club շոուից։ Հումորիստի խոսքով՝ «ժամանակն է տեղը զիջել երիտասարդներին»: Կատակերգուի տեղը զբաղեցրել էր Անդրեյ Բեբուրիշվիլին, ով նույնպես հայտնվել է տեսաուղերձի վերջում եւ ասել, որ չի հեռանում շոուից։



© NEWS.am STYLE