Համացանցում քննարկում են Նատալյա Վոդյանովայի գտնված քրոջը. կասկասվում է, որ դա նրա դուստրն է

11:35   17 նոյեմբերի, 2022

Երեկ ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան խոսել էր այն մասին, որ գտել է հարազատ քրոջը, որից բաժանվել է 22  տարի առաջ: Սակայն այս մասին նոր վարկածներ են ի հայտ եկել, գրում է Я все вам расскажу («Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ») տելեգրամյան ալիքը:

Ըստ ալիքի հայտնած տեղեկությունների` երեխային ունեցել է ո՛չ թե Նատալյայի մայրը, այլ հենց ինքը`մոդելը, ով այն ժամանակ 18 տարեկան էր եւ սիրավեպ ուներ Ալեքսեյ Վասիլեւի հետ:

Սուպերմոդելի կողմից 22 տարի առաջ կորցրած քրոջը գտնելու մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 16-ին Vogue ամսագրին տված հարցազրույցից: Նա նշել էր, որ ծնվելիս աղջկան Մաշա են անվանել, 2000 թվականին նրան որդեգրել է ամերիկացի մի զույգ Հյուսիսային Կարոլինայից:



© NEWS.am STYLE