«Տարազամոլություն»՝ վերադարձ ակունքներին (ֆոտո)

12:09   5 դեկտեմբերի, 2013

Տարազը հայկական մշակույթի անբաժանելի մասն է, որն ավելի լավ, քան ցանկացած այլ բան, պատմում է հայ մարդու ապրելակերպի, նիստուկացի, կենցաղի ու դիրքի մասին: Մեր օրերում դժվար է պատկերացնել հայկական ազգային զգեստի գործածումը: Թվում է, թե նորաձեւության խելահեղ միտումների դարաշրջանում տարազը տեղ չունի: Բայց իրականությունն այլ բան է փաստում:

Այսօր հայկական էստրադայի շատ ու շատ աստղեր, կարծես, վերադառնում են մեր ակունքներին՝ իրենց առօրյայում եւ բեմում տարազային ոճով հագուստներ հագնելով եւ աքսեսուարներ կրելով:

Իսկ տարազով եկեղեցի մտնող զույգերը յուրահատուկ կերպով լրացնում են տարազամոլության այս յուրահատուկ շքերթը: Այսօր արդեն կարելի է վստահ փաստել. տարազային նորաձեւությունը վերադառնում է: NEWS.am STYLE-ը ներկայացնում է ամենատարբեր գույների ու ձեւերի հայկական տարազի օրինակներ:

Շուշան Շատիկյան

Լուսանկարներ՝ Maralshyan Retro Photo Atelier



© NEWS.am STYLE