Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ մտադիր է 2023 թվականին սերիալ նկարահանել

17:20   17 նոյեմբերի, 2022

Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է սերիալ նկարահանելու ծրագրերի մասին՝ այս մասին հայտարարելով իր «Մտորումներ կինոյի մասին» գրքի թողարկմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է Variety-ն։

Ռեժիսորը որոշել է ապագա նախագծի մանրամասները չհրապարակել, սակայն նշել է, որ այն կարտադրվի 2023 թվականին եւ բաղկացած կլինի ութ դրվագից։ Սերիալի սցենարը եւ դերասանական կազմը դեռեւս հայտնի չեն։

2005 թվականին Տարանտինոն աշխատել է երկու սերիալների ստեղծման համար, ինչպես նաեւ նկարահանել՝ «Շտապ օգնություն» սերիալի առաջին եթերաշրջանի մեկ դրվագը:



© NEWS.am STYLE