Ռեփ կատարող Սնուփ Դոգը շների եւ կատուների հագուստի ապրանքանիշ է թողարկել

19:05   17 նոյեմբերի, 2022

Ռեփ կատարող Սնուփ Դոգը Little Earth Productions-ի հետ թողարկում է կենդանիների հագուստի եւ աքսեսուարների Snoop Doggie Doggs հավաքածուն, գրում է WWD-ն։

Ապրանքանիշը կունենա 28 ապրանք շների եւ կատուների համար: Շարքը կունենա թոկեր, օձիքներ, բանդանաներ, ամաններ, շապիկներ, բաճկոններ եւ գլխարկներ: Ռեփ կատարողի անվանատառերով խաղալիքների գները տատանվում են 18-ից մինչեւ 90 դոլարի սահմաններում:

Ռեփ կատարողը նշել է, որ բոլոր ապրանքները փորձարկվել են սեփական շների վրա, որոնք, ըստ նրա, այնքան շատ են, որ նույնիսկ անհնար է հաշվել։

«Կարեւոր էր, որ մենք ստեղծեինք այնպիսի ապրանքներ, որոնք ցանկացած ընտանի կենդանի կարող է օգտագործել կամ կրել», - ասել է Սնուփ Դոգը:

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE