Մարտին Սկորսեզեն դարձավ 80 տարեկան. News.am STYLE-ը ներկայացնում է հանրահայտ ռեժիսորի լավագույն ֆիլմերից 5-ը

19:46   17 նոյեմբերի, 2022

Իտալացի Մարտին Սկորսեզեն ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 17-ին Նյու Յորքում՝ դառնալով աշխարահռչակ ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր:

Սկորսեզեի ծնողները երկրորդ մասնագիտությամբ դերասաններ են եղել, որից բացի հայրը վաճառական էր հագուստի ոլոտում, իսկ մայրը դերձակ: Հոր նախնիները Միացյալ Նահանգներ էին գաղթել Իտալիայից՝ Սիցիլայի Պալերմո քաղաքից: Ռեժիսորը մեծացել է խիստ կաթոլիկ ընտանիքում:

Կինոյի հանդեպ սերը ծնվել է փոքր տարիքում, երբ ավագ եղբոր հետ բազմիցս այցելել է կինոթատրոն: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո սկսել է համալսարանական կրթությունը, որի զուգահեռ նաեւ նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը: Ամուսնացել է 5 անգամ եւ տարբեր կանանցից ունի 3 դուստր:

Կարիերայի ընթացքում ստացել է 90 կինոմրցանակ եւ նոմինացվել եւս 72-ի համար՝ «Օսկար», «Գրեմմի», «Բաֆթա», «Ոսկե գլոբուս» եւ այլ հայտնի փառատոնների շրջանակում:

News.am STYLE -ը ներկայացնում է ռեժիսորի բազմաթիվ հաջողված ֆիլմերից 5-ը:

«Տաքսու վարորդը» (Taxi Driver. 1977)

Դրամատիկ ֆիլմի սցենարի հեղինակը Փոլ Շրենդերն է, գլխավոր հերոսին մարմնավորում է Ռոբերտ Դե Նիրոն: Սյուժեն զարգանում է Նյու Յորքում՝ Վիետնամի պատերազմի ավարտից ոչ շատ անց: Ֆիլմում խաղացել են Ջուդի Ֆոսթերը, Հարվի Քեյթը եւ այլոք:

«Մեռածներին հարություն տալով» (Bringing Out the Dead. 1999)

Ֆիլմը պատմում է շտապ օգնության աշխատակից Ֆրենս Փիրսի կյանքի 48 ժամվա մասին: Բժշկին հետապնդում են այն մարդկանց հոգիները, որոնց նա չի կարողանում փրկել:

Գլխավոր հերոսին մարմնավորել է դերասան Նիկոլաս Քեյջը:

«Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York. 2002)

Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1846 թվականին Նյու Յորքում: Ներքին Մանհեթենի «Հինգ Փողոցներ» շրջանում, տեղի է ունենում ճակատամարտ ամերիկացի «բնիկների» եւ իռլանդացի կաթոլիկ գաղթականների ավազակախմբերի միջեւ։ Կռվի ընթացքում «բնիկների» ղեկավար Բիլլ Քատտինգը (Դանիել Դեյ-Լյուիս) սպանում է իռլանդացիների «Սատկած ճագարներ» ավազակախմբի առաջնորդ քահանա Վալլոնին (Լիամ Նիսոն)՝ նրա որդու ներկայությամբ, իսկ որդուն՝ Ամստերդամին (Լեոնարդո ԴիԿապրիո) ուղարկում են ուղղիչ հիմնարկ։

Ֆիլմի վերջում Ամստերդամը սպանում է Բիլլին եւ նրա մարմինը թաղում են Բրուքլինում`քահանա Վալլոնի գերեզմանի կողքին:

Ֆիլմի սցենարի հեղինակը Ջեյ Կոքսն է, Սթիվեն Զաիլիանը եւ Քենեթ Լոգերենը: Այն հիմնված է Հերբերտ Օսբերի 1928 թվականին հրապարակված վեպի վրա: Հերոսներին մարմնավորել են Լեոնարդո ԴիԿապրիոն, Քեմերոն Դիազը, Դանիել Դեյ-Լյուիսը եւ այլոք:

«Ավիատորը» (The Aviator. 2004)

Ֆիլմը, որը պատմում է Հովարդ Հյուզի կյանքի մասին, արժանացել է 5 «Օսկար» արձանիկի: Գլխավոր հերոսին մարմնավորել է Լեոնարդո ԴիԿապրիոն:

Հերոսը հորից փոքր ձեռնարկություն է ժառանգում եւ այն վերածում միլիորդների եկամուտ ունեցող կինոստուդիայի:

«Ուոլ Սթրիթի գայլը» (The Wolf of WallStreet. 2013)

Ամերկյան սեւ հումոր է, որը հմնված է ամերիկյան արժեթղթերի շուկայի նախկին բրոքեր Ջորդան Բելֆորտի համանուն հուշերի գրքի վրա։ Գլխավոր հերոսին մարմնավորում է Լեոնարդո ԴիԿապրիոն:

Ֆիլմի բյուջեն 100 միլիոն դոլար է, իսկ շահույթը՝ 392 միլիոն: Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկար» մրցանակի` «լավագույն կինոնկար», «լավագույն ռեժիսոր», «լավագույն ադապտացված սցենար» «լավագույն դերասան» եւ «լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգերում։



© NEWS.am STYLE