Ինչպես 47 տարեկանում ունենալ 30-ի տեսք․ Քեյթ Ուինսլեթի երիտասարդության գաղտնիքները

20:07   20 նոյեմբերի, 2022

Քեյթ Ուինսլեթը երիտասարդության տարիներին շլացուցիչ տեսք ուներ՝ քաղցրիկ կլոր դեմք, մեծ աչքեր եւ բաց ժպիտ։ Այժմ նրա դեմքը երկարացել էր, կզակը ձգվել ու ավելի հստակ է դարձել, ծնոտի անկյունները մի փոքր ընդգծվել են, իսկ այտերը՝ ներս ընկած։

789621.jpg (76 KB)

Ի՞նչն է ազդել դերասանուհու արտաքին տեսքի վրա

«Դա կարող էր լինել ամենաբարձր մակարդակով կատարված պլաստիկ վիրահատություն։ Եվ կարող են լինել մի շարք կոսմետիկ պրոցեդուրաներ, որոնք Քեյթը պարբերաբար կատարում է, ինչի պատճառով էլ նա այդքան լավ արդյունք է ստանում»,- պատմել է կոսմետոլոգ Իրինա Կրասիլնիկովան։

1452321.jpg (76 KB)

Ի՞նչ պրոցեդուրաներ է պարբերաբար անում Քեյթ Ուինսլեթը

SMAS լիֆթինգ

SMAS-լիֆթինգը (օրինակ՝ UTIMS) մանիպուլյացիա է, որը թույլ է տալիս ազատվել երկրորդ կզակից։ Կենտրոնացված ուլտրաձայնի օգնությամբ, առանց մաշկը վնասելու, կարող եք հեռացնել ավելորդ «սահող» ճարպը եւ մաշկին հաղորդել առաձգականություն։ Ծանր, այտուցի հակված դեմքերին այս պրոցեդուրան կտա լավագույն արդյունքը։

e669f4a56d570c0c9f7510693d4083fc_cropped_666x833.jpg (68 KB)

Բոտուլինոթերապիա

Քեյթն ակնհայտորեն դիմում է բոտուլինոթերապիայիյ: Նրա նեղացած քթանցքներն ու նիհար դեմքը հավանաբար բոտոքսի գրագետ ներարկումների արդյունք են։

Կոնտուրային պլաստիկա

Երկարացված կզակը եւ ծնոտի հստակ անկյուններն ուրվագծային պլաստիկ վիրաբուժության արդյունք են, որը թույլ է տալիս առանց վիրահատության շեշտադրումներ անել, ձգել դեմքը։ Եվ այս ամենը րոպեների ընթացքում:

482146.jpg (90 KB)

BBL

Քեյթ Ուինսլեթը գեղեցիկ ու առողջ մաշկ ունի։ Մենք չենք տեսնում մեկ լայնացած անոթ կամ պիգմենտացիա։ Սակայն, երիտասարդության ժամանակ ռոզացեայի հակումն ակնհայտ է: Սա եւս մեկ անգամ խոսում է իր մաշկի խնամքի հարցում դերասանուհու գրագետ մոտեցման ու կոսմետոլոգի ճիշտ ընտրության մասին։ Նկատելի է անոթներն ամրեցնող շիճուկների եւ քսուքների ազդեցությունը, spf-ի օգտագործումը։ Եվ, ամենայն հավանականությամբ, նա պարբերաբար BBL պրոցեդուրայի դիմում: Այն հորինվել է Ամերիկայում եւ շատ արդյունավետ է մաշկի մակերեսին մոտ գտնվող անոթների եւ դեմքի տարիքային բծերի համար, երբ, օրինակ, կարմրում եք տաք սենյակում, սթրեսի ժամանակ կամ գինի ընպելիս։ Թվարկված դեպքերում այս պրոցեդուրան ձեր փրկությունն է։

 «Ամրացնող» ներարկումներ

Դերասանուհին չի շրջանցել ներարկումները, որոնք ամրացնում եւ սնուցում են մաշկը: Միգուցե սա մեզոթերապիա է, բիոռեվիտալիզացիա կամ պլազմոթերապիա: Կարեւոր է մաշկ հասցնել վիտամինների եւ միկրոտարրերի բավարար քանակություն, նման պրոցեդուրաներն իրականացվում են միկրոներարկումներով։

Կարեւոր է հասկանալ, որ հենց մասնագետի կողմից ընտրված հետեւողականորեն իրականացվող պրոցեդուրաներն են, որ տալիս են այսպիսի գեղեցիկ արդյունքներ։

 

Աղբյուրն ու լուսանկարը՝  GraziaMagazine



© NEWS.am STYLE