Լեոնիդ Պարֆյոնովի դուստրն ամուսնացել է գործարար Սերգեյ Մխիթարյանի հետ

10:21   18 նոյեմբերի, 2022

Լրագրող եւ հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովի դուստրը՝ 30-ամյա Մարիան, ամուսնացել է իր սիրելիի՝ գործարար Սերգեյ Մխիթարյանի հետ։

natalia2.jpg (141 KB)

Հրեական ավանդույթներով հարսանիքը տեղի է ունեցել Թել Ավիվում՝ «Ma'arava» ակումբում։ Միջոցառման լուսանկարներով իրենց ինստագրամյան էջերում կիսվել են հարսնացուն եւ հյուրերը։

Հրեական ավանդույթների համաձայն՝ հարսնացուին փեսային են հանձնել ծնողները՝ Լեոնիդ Պարֆյոնովն ու կինը՝ Ելենա Չեկալովան։

nataliia3.jpg (159 KB)

Հարսանիքի համար Մարիան ընտրել է մինչեւ հատակ հասնող ժանյակավոր զգեստ՝ խորը դեկոլտեով, փեսացուն ներկայացել է դասական կոստյումով։

natalia1.jpg (149 KB)

Մարիան Լեոնիդ Պարֆյոնովի եւ նրա կնոջ՝ Ելենա Չեկալովայի երկրորդ երեխան է։ Զույգն ունի նաեւ որդի՝ Իվանը։ Մարիա Պարֆյոնովան բլոգ է վարում, ինչպես նաեւ եղել է «Учитель для России» նախագծի ֆանդրայզերը: Բացի այդ, Մարիան Ռուսաստանում առաջին մարդն է, ով հրապարակայնորեն խոսում է իր դիսլեքսիայի մասին (որի առկայության դեպքում կարդալն ու գրելը դժվար է. - խմբ.): Այժմ Մարիան ապրում է երեք քաղաքներում՝ Մոսկվայում, Լոնդոնում եւ Թել Ավիվում։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE