Բրուքլին Բեքհեմը հոգեկան խանգարում է ունեցել հոր պատճառով

16:13   18 նոյեմբերի, 2022

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեիիդ Բեքհեմի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլին Բեքհեմ-Պելցը, խոստովանել է, որ հոգեկան խանգարում է ունեցել, երբ փորձել է ընդօրինակել իր հոր հաջողությունը: Նա մանրամասներով կիսվել է Bustle-ին տված հարցազրույցում։

Բրուքլինի խոսքով՝ նա երկար ժամանակ փորձել է գտնել իր տեղը կյանքում։ Ֆուտբոլիստի որդին իրեն փորձել է որպես մոդել, նորաձեւության լուսանկարիչ եւ նույնիսկ փորձել է գնալ հոր հետքերով։

«Ես մշտապես անհանգստանում էի։ Եվ փորձում էի համապատասխանել այն ամենին, ինչին հասել էր հայրս ֆուտբոլում, բայց թվում էր, թե ուզում եմ անուն ձեռք բերել նրա հաջողությունների վրա... Ես Կենդանակերպի նշանով Ձուկ եմ, զգայուն եմ»:

Բրուքլին Բեքհեմը շատ արագ հասկացավ, որ չի կարող գերազանցել հորը ֆուտբոլային դաշտում։ Իսկ այժմ նա զբաղվում է խոհարարությամբ եւ նույնիսկ բացել է իր սեփական շոուն՝ Cooking with Brooklyn:

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE