Ար Քելիի նախկին մենեջերին դատապարտել են 20 ամսվա ազատազրկման՝ բռնության զոհին հետապնդելու համար

19:12   18 նոյեմբերի, 2022

Ար Քելիի խմբի նախկին մենեջեր Դոնել Ռասելը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է NME-ն։

Տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել երաժշտի կողմից բռնության ենթարկվածներից մեկի նկատմամբ ոտնձգությունների եւ հետապնդումների մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Արդարադատության դեպարտամենտի կողմից՝ տուժողին անհանգստացնելու համար․ հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակներ եւ տեքստային հաղորդագրություններ օգտագործելու համար: Ենթադրվում է, որ Ռասելը նաեւ անհանգստացրել է կնոջ մորը՝ փորձելով թույլ չտալ նրան մեղադրանքներ առաջադրել Քելիի դեմ։

Նշվում է, որ մենեջերը նաեւ սպառնացել է, որ կհրապարակի տուժողի անկեղծ լուսանկարները, եթե նա հետ չվերցնի արտիստի դեմ հայցը։ Այս ամենը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերից 2020 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում։



© NEWS.am STYLE