Թեյլոր Սուիֆթը քննադատել է իր շրջագայության տոմսերը վաճառող ընկերությանը

10:21   19 նոյեմբերի, 2022

Երգչուհի Թեյլոր Սուֆթը վրդովված է իր շրջագայության տոմսերի բարձր գներից, վաճառքի գործընթացի խափանումներից, գրում է The Guardian-ը եւ հավելում, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հետաքննում է վերոնշյալ ընկերությանը:

Երգչուհին, պատասխանելով Ticketmaster-ի հարցին, նշել է, որ «դժբախտություն է միայն դիտել սխալները, որոնք տեղի են ունենում առանց դրանք ուղղելու իրավունքի»:

Տոմսերի քաոսային վաճառքի վերաբերյալ Սուիֆթի առաջին հրապարակային մեկնաբանությունները հնչել են այն նույն օրը, երբ New York Times-ը՝ ԱՄՆ արդարադատության նախարարության Ticketmaster-ի մայր ընկերության նկատմամբ հակամենաշնորհային հետաքննության մասին նյութ ` հրապարակել: Հետաքննությունը, որը նախորդել է Սուֆթի հետ վեճին, նպատակ ունի պարզել, արդյոք Live Nation Entertainment-ը չարաշահել է իր իշխանությունը բազմամիլիարդանոց ժամանցային արդյունաբերությունում։

Սուֆթի 2023-ի շրջագայության ռեկորդային պահանջարկը, որը նրա առաջին շրջագայությունն է վերջին հինգ տարվա ընթացքում, խափանել է ընկերության կայքի աշխատանքը եւ հաճախորդները ստիպված են եղել ժամերով սպասել «նախավաճառքի» տոմսերը ձեռք բերելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երգչուհու շրջագայության տոմսերը վաճառքի են հանվել 22 հազար դոլարով։



© NEWS.am STYLE