Ալցհեյմերի գենի հայտնաբերմամբ պայմանավորված Քրիս Հեմսվորթը կդադարեցնի կարիերան

19:28   19 նոյեմբերի, 2022

Marvel նախագծի աստղ Քրիս Հեմսվորթը հայտարարել է, որ անհայտ ժամկետով կդադարեցնի կարիերան՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման համար պատասխանատու գենի ախտորոշումից հետո, գրում է Variety-ն։

Ավստրալացի դերասանը պարզաբանել է, որ երկար արձակուրդի է մեկնում՝ իր մասնակցությամբ Limitless սերիալին նվիրված գովազդային արշավի ավարտից հետո, որը թողարկվել է Disney+ սթրիմինգոային ծառայությամբ։

«Սա չի նշանակում, որ թոշակի եմ գնում, ո՛չ։ Սակայն հիմա ես ցանկանում եմ ընդմիջել եւ ժամանակ անցկացնել կնոջս ու երեխաներիս հետ»,- ասել է Թորի դերակատարը։

Հայտնի է նաեւ, որ Թորի մասին հաջորդ ֆիլմը վերջինն է լինելու դերասանի խաղով, ինչպես նաեւ շարքի վերջին նախագիծը։



© NEWS.am STYLE