Hayat Project-ի մոսկովյան համերգն ու անակնկալը՝ հանդիսատեսին (ֆոտո)

16:17   19 նոյեմբերի, 2022

Գյումրվա բարբառն ու հումորով հագեցած երգերը հասան նաեւ Մոսկվա։ Վերջին շրջանում Հայաստանում մեծ հետաքրքրություն ու սեր վայելող Hayat Project-ը Ռուսաստանի մայրաքաղաքում հանդես եկավ առաջին մենահամերգով։ Խմբի համերգը կայացավ նոյեմբերի 13-ին՝ «Известия hall»-ում։

Hayat Project-ի մոսկովյան համերգը ռուսաստանաբնակ հանդիսատեսի համար իրականություն դարձավ պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանի ջանքերով։ Նա NEWS.am STYLE-ին տրամադրել է համերգի ֆոտոշարքն ու պատմել մանրամասները։ 

315283897_512043307628714_6232015597081387503_n.jpg (81 KB)

Սոֆիայի խոսքով՝ խմբի համերգի տոմսերը շատ կարճ ժամանակում էին սպառվել, իսկ երեկոն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ հայտնի հիթերի ուղեկցությամբ։ Համերգին հանդիսատեսը երգել ու պարել է խմբի անդամների հետ, ներկա են եղել նաեւ հայտնի արտիստներ ու բլոգերներ։ Համերգային երեկոն չի անցել առանց հատուկ անակնկալի։ Բեմում, անսպասելիորեն, հայտնվել է Սոֆի Մխեյանը, որը կատարել է ինչպես Hayat Project-ի հետ հայտնի դարձած «Ամպերից վեր» զուգերգը, այնպես էլ իր երգացանկից այլ սիրված ստեղծագործություններ։

Միջոցառման տրամադրությունը՝ ֆոտոռեպորտաժում։

315523471_1137406156887681_7811080035772771114_n.jpg (70 KB)

315927407_483672556926606_6181817759070436501_n.jpg (62 KB)

315958935_832024267999356_6334229886959033261_n.jpg (59 KB)

316040096_524804022843582_557874141787277702_n.jpg (50 KB)

316042379_664847185152433_1399539767742550070_n.jpg (60 KB)

316049238_1145353422764822_7523712166709874699_n.jpg (77 KB)

316052129_1211127039810537_240398105396168894_n.jpg (51 KB)

316052161_635181271729071_1794749830506247724_n.jpg (41 KB)

316063169_434314015567018_9152541223623900613_n.jpg (73 KB)

316082332_538436714959570_5054411718071893574_n.jpg (49 KB)

316109787_850423282823526_2393601471985524245_n.jpg (68 KB)

316135217_931799064450104_7105076686975369814_n.jpg (75 KB)

316252963_498478038981818_7967484051508640862_n.jpg (69 KB)

316259842_795144038214745_7603267712602141091_n.jpg (75 KB)

315530557_619461449974968_4822153845286104455_n.jpg (89 KB)

316050839_455071680109870_3179871353032962866_n.jpg (66 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE