Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Փիթ Դեւիդսոնի նոր հարաբերությունները. աստղը սոցցանցերում առեղծվածային գրառում է կատարել

11:12   20 նոյեմբերի, 2022

Օրերս հայտնի դարձավ Փիթ Դեւիդսոնի եւ Էմիլի Ռատակովսկու սիրավեպի մասին։ Մոդելի եւ կատակերգուի սիրային հարաբերությունների մասին լուրը մեծապես զարմացրել է հանրությանը։ Չէ՞ որ միայն վերջերս է Փիթը բաժանվել Քիմ Քարդաշյանից (որի պատճառով շատ է տառապել)։ Օրեր առաջ Hollywood Life-ը բացառիկ տեղեկություն է հրապարակել՝ աստղի արձագանքը նախկինի նոր սիրավեպի վերաբերյալ։ Իսկ նախօրեին հեռուստաաստղն է սոցցանցերում գաղտնի հաղորդագրություն հրապարակել։

«Ես հասկացա մի բան. ամեն ինչ միշտ ավարտվում է նրանով, ինչ դուք ստանում եք։ Երբեմն ավելին, քան կարող էիք պատկերացնել»,- գրել է Քիմը։

«Հիշեք սա, երբ զգում եք, որ դժվար իրավիճակում եք կամ զգում եք, որ ձեզ լուրջ մարտահրավեր են նետել», - շարունակել է աստղը: «Հավատացեք այն ամենին, ինչին ձգտում եք: Նկարն ամբողջությամբ տեսեք», - եզրափակել է Քարդաշյանը:



© NEWS.am STYLE