Լիլուն կտրուկ ոճափոխության է դիմել (ֆոտո)

12:41   20 նոյեմբերի, 2022

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ցուցադրել է նոր ոճափոխությունը։

Լիլու-22.jpg (141 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին ներկայացել է կարճ վարսերով, նախապատվությունը տվել է վառ ու ընդգծված շպարին։ «Նոր ոճ», - հրապարակմանը կից հեշթեգերում նշել է երիտասարդ մայրիկը։ Երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են կատարել՝ նշելով, որ նոր կերպարը շատ է սազում Լիլուին․ «Գեղեցիկ սանրվածք», «Որքան է սազում այս նոր ոճը»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր ամուսնու եւ երեխաների հետ։ Նրանք այցելել էին դդումների այգի։ «Դդումների այգի»,-հրապարակված ջերմ կադրերին կից գրել էր երգչուհին:



© NEWS.am STYLE