«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի աստղ Մայքլ Ջեյ Ֆոքսը հատուկ «Օսկար» է ստացել

19:09   20 նոյեմբերի, 2022

«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի աստղ Մայքլ Ջեյ Ֆոքսը ստացել է Ջին Հերշոլթի մրցանակը, որը հանձնում են ամերիկյան Կինոարվեստի եւ գիտության ակադեմիայի կողմից՝ մարդասիրության մեջ անհատական ​​ներդրման համար: Արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։ Այս մասին հայտնում է The Variety-ն։

 «Նա չէր ընտրել Պարկինսոնով հիվանդի դերը կամ այդ հիվանդությունն ունեցողների պաշտպանը: Բայց մի կասկածեք, որ սա նրա ամենամեծ կատարումն է։ Նա պայքարելու եւ ապրելու ամենավառ օրինակն է։ Մայքլ Ջ. Ֆոքսի Պարկինսոնի հետազոտությունների հիմնադրամը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար»,- ասել է հաղորդավար Վուդի Հարելսոնը՝ արձանիկը Ջ. Ֆոքսին նվիրելիս:

2020 թվականին Մայքլ Ջեյ Ֆոքսը հայտնել էր, որ 20 տարի առաջ բժիշկներն իր մոտ Պարկինսոնի հիվանդություն են ախտորոշել, որի պատճառով խիստ տուժել է հիշողությունը։ Ֆոքսի խոսքով՝ տարիքի հետ նրա համար դժվարացել է նկարահանումների համար ռեպլիկներ հիշելը։

Լուսանկարը՝ Richard Shotwell/Invision/AP



© NEWS.am STYLE