«Երեկ հասկացա, որ կյանքս կարող էր մի քանի վայրկյանում այլ սցենար ունենալ...»․ Հրաչուհի Ութմազյան

10:47   21 նոյեմբերի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է աշնանային հմայիչ կերպարում։

316061593_3358887584399274_336222116361722171_n.jpg (382 KB)

 «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում Հրաչուհին շագանակագույն բլուզ է կրում, որը համադրել է վանդակավոր պրինտով կիսատաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում երկարաճիտներն ու կաշվե բաճկոնը։ «Երեկ հասկացա, որ կյանքս կարող էր մի քանի վայրկյանում այլ սցենար ունենալ... Ու ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան կարևոր է ամեն օրն ու ժամն ապրել լիաթոք... Վայելեք ամեն վայրկյանը, սիրեք, շաաատ սիրեք, ժպտացեք, գրկեք ու բաց մի թողեք...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Հրաչուհին։

302138246_405536201494202_3130668257077493608_n.jpg (135 KB)

«Աշխատանքային ամառվանից հետո սահուն անցում ենք կատարում խիտ աշնանային շրջան!!! Ձեզ համա՞ր էլ ամառը մի շնչով անցավ», - ավելի վաղ գրել էր Հրաչուհի Ութմազյանը:



© NEWS.am STYLE