Ինչպես պետք է ձեւավորել 2014 թվականի տոնական սեղանը

15:34   5 դեկտեմբերի, 2013

2014 թվականը, չինական օրացույցի համաձայն, ձիու տարի է: Շատերը հավատում են, որ Ամանորը դիմավորելիս շատ կարեւոր է հաշվի առնել գալիք տարվա իշխող կենդանու «քմահաճույքները», որպեսզի տարին բարեհաջող անցնի: Այդ իսկ պատճառով NEWS.am STYLE-ն այսօր քեզ կպատմի, թե ինչ առանձնահատկություններով է պետք ձեւավորել 2014-ի տոնական սեղանը:

 

Եվ այսպես, 2014 թվականի գույներն են՝ կապույտը, երկնագույնը, կանաչը, մանուշակագույնը: Ցանկալի է, որ սեղանի ձեւավորման մեջ գերիշխեն այս գույները, օրինակ՝ սփռոցը, անձեռոցիկները, սպասքի որոշ պարագաներ, մոմերը:

 

Քանի որ գալիք տարին կապույտ փայտե ձիու տարի է, ցանկալի է նաեւ, որ տոնական սեղանին դրվեն փայտե առարկաներ՝ ափսեներ, ձիու արձանիկներ եւ այլն:

 

Հայտնի է, որ ձին մսակեր չէ, այդ պատճառով տոնական ճաշացանկը կազմելիս հոգացեք, որպեսզի սեղանին գերակշռեն բանջարեղենային ուտեստները, ինչպես նաեւ թխվածքները:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE