Քանյե Ուեսթը մտադիր է 2024 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

15:07   21 նոյեմբերի, 2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր է 2024 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Ուեսթը հայտնում է, որ բրիտանացի հաղորդավար Միլո Յաննոպուլոսն աշխատում է ռեփերի քարոզարշավի վրա։

«Դա հեշտ է, քանի որ ոչ ոք չի կարող ինձ ասել. «Դու պետք է ասես սա, դու չպետք է ասես այն», հասկանու՞մ եք: Մենք պարզապես շարժվում ենք ապագային ընդառաջ»,- հայտարարել է Ուեսթը:

 Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE