Կրկին ու կրկին․ Քիմ Քարդաշյանին մեղադրել են ֆոտոշոփը չարաշահելու համար

22:03   21 նոյեմբերի, 2022

Քիմ Քարդաշյանը, ով Instagram-ում իր Skims ապրանքանիշի ամանորյա հավաքածուից նոր բիկինիով լուսանկարներ է հրապարակել, բաժանորդների կողմից մեղադրվել է ֆոտոշոփը չարաշահելու մեջ։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Սոցցանցի մեկնաբաններն ուշադրություն են դարձրել Քարդաշյանի ազդրի վրա, որը մասնատված տեսք ունի, եւ նշել են, որ դա լուսանկարի մշակման արդյունք է։

«Ի՞նչ է կատարվում ազդրերի հետ, վարտիքի վրայից են հագա՞ծ, թե՞ ինչ», -  ասվում է մեկնաբանություններից մեկում։ Դրան հաջորդում է պատասխանը. «Մաշկից պատրաստված նրա կոստյումի վրա ճարմանդ է»։

Քննադատներին, սակայն, հակադարձել են բաժանորդները, ովքեր ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է հայելու մոտ։ Նրանք բացատրել են, որ «երկրորդ ոտքը» ոչ այլ ինչ է, քան հեռուստաաստղի արտացոլանքը։

«Կարծում եմ՝ նա կանգնած է հայելու մոտ, գիտե՞ս, ես սիրում եմ հին, բարի, անհաջող ֆոտոշոփը, բայց սա, ցավոք, դա չէ», - գրել է համացանցի օգտատերերից մեկը։

Մեկնաբանություններում ուշադրություն են դարձրել  նաեւ, որ հայելու մեջ տեսանելի է Քիմ Քարդաշյանի ձեռքի արտացոլանքը, ինչը հաստատում է ֆոտոշոփի մեղադրանքների անարդարությունը։



© NEWS.am STYLE